«Հատուկ կրթության հիմնախնդիրներ» պարբերականը միտված է նպաստել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մանկավարժական, հատուկ կրթական համակարգի զարգացմանը: Պարբերականում զետեղվում են գիտատեսական և գիտամեթոդական բնույթի հոդվածներ, որոնք կօժանդակեն ժամանակակից հատուկ մանկավարժության, հատուկ հոգեբանության հիմնախնդիրների լուսաբանմանը:

Գիտական պարբերականը նախատեսված է հատուկ մանկավարժների, հոգեբանների, բարձրագույն կրթության համակարգում աշխատողների, մագիստրոսների, հայցորդների, ասպիրանտների, նախադպրոցական, հատուկ և ներառական կրթություն իրականացնող հաստատությունների դաստիարակների և ուսւցիչների, վերականգնողական կենտրոնների մասնագետների,  ինչպես նաև` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների համար:

«Հատուկ կրթության հիմնախնդիրներ» պարբերականը ընգրկված է ՀՀ ԲՈՀ-ի ատենախոսությունների հիմնական արդյունքների եվ դրույթների հրատարակման 

համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում  http://www.boh.am/periodicals.php?langid=1  հրատարակվում  է տարին մեկ անգամ:

 

ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՅՆՋԵՐԸ

 

1. Առաջին էջի սկզբում նշվում են. հոդվածի վերնագիրը (մեծատառերով, Bold), հեղինակի (հեղինակների) անվան, հայրանվան առաջին տառերը, ազգանունը, պաշտոնը, գիտական կոչումը, աստիճանը և հաստատության լրիվ անվանումը, քաղաքը, երկիրը, որից հետո առանձին պարբերությամբ նշվում են նյութի առանցքային բառերը (5-7 բառ):
2. Նյութի ցավալը պետք է լինի 7 էջի սահմաններում, MS Word ֆորմատով, 1,5 միջտողային ինտերվալով՝ կիրառելով Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն, անգլերեն) տառատեսակը, 12 տառաչափով, էջի յուրաքանչյուր կողմից 2 սմ տառածություն, թղթի չափը՝ A4 ֆորմատ (201×297մմ):
3. Ներկայացվող նյութերում անհրաժեշտ է բացահայտել ուսումնասիրվող հարցի արդիականությունը, նպատակը, աշխատանքի խնդիրներն ու մեթոները, արդյունքների վերլուծությունը, եզրահանգումները:
4. Գրականության ցանկը տպվում է կրկնակի միջտողային տարածությամբ, այբենական կարգով թվարկվում են բոլոր հեղինակները՝ հերթական համարակալումով: Տեքստում [քառակուսի փակագծերում] տրվում են հղումների հերթական համարին: Վերջում`մեկ առանձին պարբերությամբ, ներկայացնել հայերեն տեքստին՝ ռուսերեն և անգլերեն, ռուսերենին՝ հայերեն և անգլերեն ամփոփագիր, մինչև 50 բառի սահմանում:
5. Նյութերը համապատասխան ամբիոնների և ստորաբաժանումների երաշխավորությամբ, ներկայացնել 1օրինակից Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ 5հարկ, 514 սենյակ (ք.Երևան, Տիգրան Մեծ 17)
6. էլեկտրոնային տարբերակը ուղարկել specedujournal@gmail.com հասցեով:
7. Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում հեղինակների ներկայացրած տեղեկատվության համար: