1. ,, Հատուկ կրթության հիմնախնդիրները,, գիտանեթոդական ժողովածու հոդվածը ընդունվում է միայն այն դեպքում, երբ այն համապատասխանում է ներկայացվող պահանջներին, որոնք տեղ են գտել ամսագրում կամ ժողովածուի կայք էջում www.specedu.am:
2. Խմբագրություն ուղարկվում է հեղինակի կողմից մանրակրկիտ ստուգված մեկ օրինակ, տեղեկություն հեղինակի/ների մասին, հանգուցային բառեր, ամփոփագիր: Ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը կրիչով կամ ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին specedujournal@gmail.com
3. Գլխավոր խմբագիրը ուղարկում է հոդվածը խմբագրական խորհրդի այն անդամին, ով վերահսկում է համապատասխան գիտական ուղղությունը:
4. Յուրաքանչյուր գիտական հոդվածը պետք է ունենա գրախոսություն համապատասխան ոլորտի մասնագետի կողմից, ով ունի դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան.
5. Գրախոսը հոդվածը ստանալու պահից սկսած մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հոդվածին և ուղարկում է խմբագրություն էլեկտրոնային փոստով հիմնավորելով գրախոսման մերժումը կամ գրախոսությունը:
6. Խմբագրությոնը խորհուրդ է տալիս գրախոսման ժամանակ օգտագործել գրախոսության օրինակելի ձևը: Գրախոս կարող է երաշխավորել հոդվածը հրապարակման, վերանայման կամ չերաշխավորել հոդվածը հրապարակման: Չերաշխավորվելու դեպքում պարտադիր գրախոսության մէջ պարտավոր է նշել պատճառները նման որոշման համար:
7. Գրախոսության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել, հեղինակի կողմից արաջադրված գիտական նորույթին: Գրախոսությունը պետք է հստակ բնութագրի ուսումնասիրության տեսական եւ գործնական նշանակությունը, հեղինակի եզրակացությունները համապատասխանեն առկա գիտական հասկացություններ. Գրախոսության մեջ հարկ է նշել շարադրման ոճի, տրամաբանության և հասանելիության համապատասխանությունը գիտական նյութին, ինչպես նաև ձեռք բերել եզրակացությունների մասին հուսալի և հիմնարար կարծիք:
8. Գրախոսությունը ստանալուց հետո, քննարկում է ստացված հոդվածների հարցը եւ ընդունվում է վերջնական որոշում Գրախոսության գնահատականի հիման վրա հոդվածների հրապարակման կամ մերժման մասին հեղինակին ծանուցում ընդունված որոշման հիման վրա ուղարկվում է ծանուցում: Գրախոսության եզրակացության հիման վրա տրվում է գնահատական՝ հոդվածն ընդունելու, մասնակի թոթոխութոյւններ անելու կամ հոդվածը հրատարկաման մերժելու վերաբերյալ:
9. Հոդվածը կարող է խմբագրական խորհրդի որոշման հիման վրա ուղարկվել կրկնակի վերանայման:
10. Հեղինակի կողմից ուղղումներ կատարելուց հետո, հոդվածը վերանայվում է ընդհանուր կարգով: