Հարգելի’ գործընկեր,

շարունակվում է 5-րդ համարի հոդվածների ընդունումը մինչ փետրվարի 20-ը: Մանրամասներին ծանոթանալ <<Հեղինակին>> բաժնում:

 

fon speceduԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մեր հանրապետության մանկավարժական մտքի և լավագույն ավանդույթների կրողն է, մանկավարժական կադրերի պատրաստման դարբնոցը   և գիտամեթոդական կենտրոնը:

Համալսարանում մշտապես իրականացվում են կրթական բարեփոխումներ, մշակվում են հեռանկարային ծրագրեր, որոնք նպաստում են միջազգային ասպարեզում բուհի ճանաչմանն ու վարկանիշի բարձրացմանը:

Որպես կրթության և գիտության զարգացման կենտրոն, hամալսարանի գործունեության գերակա ուղղություններն են՝   ներառումը համաշխարհային կրթական համակարգ, գիտական կապերի ընդլայնումը, կրթության որակի բարձրացումը և արդիականացումը:

Համալսարանի գերակա ուղղություններից է նաև հատուկ կրթության բովանդակության բարեփոխումը:

Կրթության և առողջապահության ոլորտներում վերջին տարիներին տեղի ունեցող բարեփոխումները որոշակի փոփոխություններ են ենթադրում նաև հատուկ կրթության ոլորտում: 2011թվականի դեկտեմբերին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հիմնադրվեց հատուկ կրթության ֆակուլտետը: Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական այս կարևոր ինստիտուտի ձևավորումը կնպաստի մանկավարժական արդի հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը: Հատուկ կրթության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները պահանջում են նոր լուծումներ, մասնավորապես պայմանավորված հանրակրթության ոլորտում ներառական կրթության ներդրմամբ:

Սույն գիտամեթոդական հանդեսը լուսաբանում է հատուկ կրթության և հարակից ոլորտների արդի հիմնախնդիրները   ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Պարբերականում լուսաբանվում են զարգացման խանգարումների մանկավարժական, հոգեբանական, բժշկական, մարզաառողջարարական և սոցիալական հիմնահարցեր, առաջարկվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ տարվող աշխատանքի ժամանակակից մոտեցումներ, որոնք հիմնականում հեղինակների հետազոտությունների և վերլուծությունների արդյունք են: 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ, ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ, ՊՐՈՖԵՍՈՐ

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ